ՈՒղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.
- նա հղի էր,
- փողոցն անցավ կանաչ լույսի տակ,
- կորտեժը կարմիրի տակ անցավ,
- ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ,
- կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր,
- վթարից հետո կինը դեռ ողջ էր,
- մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր վարում,
- կորտեժում 10-ից ավելի մեքենա կար,
-կորտեժում բժիշկներով մեքենա կար,
-ոչ մի մեքենա չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար,
-Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։
-Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է:
- Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել:
-Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա:
- ՄԻՊ-ը (Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել սիրելի առաջնորդի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են. )
Այստեղ կարող էինք ավարտվել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի պերեվալներում (կան տեսանյութեր)։
Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից։
Դատավարությունը ձգձգվում է արդեն 4 ամիս:
Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖԲ էջից